Ես քեզ անվանեցի վայրի քամի
Եվ քեզ թույլ տվեցի խաղալ իմ փետուրի հետ։
Ես քեզ անվանեցի վայրի ելակ
Եվ ուզում էի համտեսել քո կարմրությունը։
Ես քեզ անվանեցի սպիտակ նարգիզ
Եվ թույլ տվեցի քեզ սիրահարվել հենց ինքդ քեզ,
Սակայն դու դարձար իմ երազանքների կողոպտիչը,
Իմ նպատակների զավթիչը,
Դու վերածվեցիր այն մարդուն, ում հետևից ես կգնամ մինչև աշխարհի ծայրը։
translated by Syuzanna Gevorgyan